ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, այս անգամ սև ցուցակում են հայտնվել Իրանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգը՝ Persian Gulf Petrochemical Industries (PGPIC)-ն ու դրա մոտ չորս տասնյակ դուրստ ձեռնարկությունները:

Նահանգների ֆինանսների նախարարար Սթիվեն Մնուչինը պնդել է, թե այս ոլորտից ստացվող շահույթի մեծ մասը ստանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը ամիսներ առաջ Վաշինգտոնը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մեծացնելով տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ՝ Միացյալ նահանգների առաջնորդը միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է բանակցել այդ երկրի նախագահի հետ՝ առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Թեհրանն այսօր պնդել է՝ վերջին պատժամիջոցերը ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփն իր խոսքերում անկեղծ չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով