Քրեական վարույթ՝ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած սադրանքի և դրա հետևանքով ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ

2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքի ուղղությամբ:

Դրանց հետևանքով նույն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը մահացել են, կան նաև վիրավորներ:

ՔԿ-ից հայտնում են՝ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), 7-րդ (Սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 15-րդ կետերով (Սպանությունը՝  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանության փորձը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), 7-րդ (Սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 15-րդ կետերով (Սպանության փորձը՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով):

Ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային միջոցառումներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կատարված հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով