Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում, Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
 
Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով