Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։

Նշվում է, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով