Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված 55 քաղաքացիներին. ՆԳՆ ՓԾ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից.

«Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս», – նշված է հայտարարությունում։

 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով