news.am: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրին։
«Պետք է հանդիպենք ռուսական կողմի հետ, կոնսուլտացիաներ անցկացնենք: Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։
Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք։ Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից։ Հանդիպումը տեղի կունենա այս տարի, Երևանում, այն նախաձեռնել է հայկական կողմը»,-ասաց նախարարը:
Նա հստակեցրեց, որ հանդիպման օրակարգը գոյություն ունեցող պայմանագրի կետերի պահպանումն է: