1lurer.am: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Աղետի հետևանքով կա չորս զոհ։