«Վրացական երազանքն» իր գործողություններով խարխլում է Վրաստանում ժողովրդավարության վիճակը. Միլլեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Վրաստանում զարգացումները: Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Վաշինգտոնին անհանգստացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր գործողություններով խարխլում է Հանրապետությունում ժողովրդավարության վիճակը:

Նա հիշեցրել է, որ օրերս ամերիկյան կողմը վիզային սահմանափակումներ է կիրառել կառավարության հետ կապ ունեցող 20 անձի նկատմամբ:

«Առաջիկա շաբաթներին պատրաստ ենք նոր քայլեր ձեռնարկել»,- նախազգուշացրել է Միլլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով