1lurer.am: Վրաստանին չեն տրամադրել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի ունեցավ։ Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է ներկայացնում, որովհետև չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, երկրում երկրորդ ճակատ չի բացում»,- ասել է քաղաքապետը։
Կալաձեն հավելել է, որ իշխանությունները մանրակրկիտ աշխատում են 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, որոնք ԵՄ-ը փոխանցել է Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում