Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ընդգծել տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման ճանապարհներին։ Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցին, մասնավորապես խոսվել է պետական հանձնաժողովների ևս մեկ նիստ անցկացնելու հնարավորության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով