Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ տարածաշրջանում կայունություն ապահովման հարցում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: 

Այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ամփոփող համատեղ հայտարարությունների ժամանակ: 

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ կայունություն ապահովելու համար»,–ասաց Վրաստանի վարչապետը:

Երկու երկրների վարչապետերը տեսակետներ են փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին: Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը Վրաստան այցելելու և հայ–վրացական հարաբերությունների զարգացման հարցում ներդրման համար: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով