Վրաստանը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել |azg.am|

azg.am: Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։

Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում։

Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կլինի չորս գոտի, իսկ դրա երկարությունը կկազմի մոտ 30 կմ, ներառյալ 11 կամուրջներ և անցումներ:

Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ 

Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով