Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Համապատասխան կայքէջում (https://rs.ge/TirPark-en?cat) հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին․ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին:

Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով