Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մասին։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Շոլցին ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Նա ընդգծել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»:

Շոլցի հետ զրույցում Պուտինը նշել է, որ որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազը ներկրող եվրոպական ընկերությունների համար պայմանագրի դրույթների վատթարացման

Կողմերը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով