armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Այս մասին հայտնում է Զելենսկիի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Մեցոլան հայտարարել էր Ուկրաինա իր հերթական այցի մասին:
«Լվովում հանդիպել եմ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,- ասվում է Զելենսկու «Տելեգրամ» ալիքում։