Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին |hetq.am|

hetq.am:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։

«Մեր բանակը, հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները օպերատիվ մի քանի ուղղություններով։ Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մարզի որոշ գյուղերում ընթանում են «տարածքի ստուգման և ապահովման» միջոցառումներ։ Բացի այդ, Զելենսկու պնդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նոր բնակավայրեր։ Միևնույն ժամանակ կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում և երկրի հարավում։ 

Զելենսկին, սակայն, չի նշել, թե որ քաղաքներն ու գյուղերն են վերադարձել ուկրաինական կողմի վերահսկողության տակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով