Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Բեռլին։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը։

Ինչպես գրում է պարբերականը, Գերմանիայում նախագահ Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ավելի ուշ, Ախենում կկայանա նաև Կառլ Մեծի մրցանակի հանձման արարողությունը, որը Զելենսկուն և ուկրաինական ժողովրդին շնորհվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ընդ որում, Զելենսկին ու Շոլցը միասին կմեկնեն Ախեն։

Գերմանիայում Վլադիմիր Զելենսկին վերջին անգամ եղել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր առաջ։ 2022 թվականի փետրվարին նախագահ Զելենսկին Մյունխենում մասնակցում էր Անվտանգության միջազգային համաժողովին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել կարճ հայտարարություններով և պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով