Վերին Լարսի անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:  

«Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը: 

ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և  խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով