Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ:

Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում:

Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետեւում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը եւ հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ:

Ղազախստանից ժամանած գործարարները նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով:

Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է ե՛ւ բնակարանաշինությունը, ե՛ւ ենթակառուցվածքները, հնարավոր համարել նրանց հետ համագործակցությունը:

Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով