Սևանա լճում մոտորանավակ է շրջվել, իսկ քաղաքացին ինքնուրույն չի կարողացել վերադառնալ ափ․ օգնության է հասել փրկարար խումբը

Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ:

Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է. քաղաքացին ինքնուրույն չի կարողանում վերադառնալ ափ։

Փրկարարներն ափ են դուրս բերել Տ. Ս.-ին (ծնված 1998 թ.):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով