Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը փետրվարին կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, հաղորդում է Reuters-ը։

Ստոլտենբերգի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած օրերին հեռախոսազրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ լիովին կաջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի մեր ընդհանուր անվտանգությունը։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հունգարիան հյուսիսատլանտյան դաշինքի վերջին երկիրն է, որը դեռևս հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցության հայտնին։ Թուրքիայի խորհրդարանը Ստոկհոլմի դիմումը վավերացրել է մի քանի օր առաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով