news.am: Ստամբուլում վանդալները պղծել են հրեական գերեզմանները։ Պղծվել են Հասկյոյ գերեզմանատան տասնյակ գերեզմաններ։
Ստամբուլի քաղաքապետին եւ ներքին գործերի նախարարությանն ուղղված հայտարարության մեջ պահանջվում է պատասխանատվության ենթարկել վանդալներին։
Թուրքիայում մինչեւ 21 000 հրեա է բնակվում։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննադատել է միջադեպը՝ խոստանալով գտնել մեղավորներին, գրում է Ahval-ը։