Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը. օգնել են փրկարարները

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով