Սուրեն Պապիկյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ 
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ 
 
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով