Սուրեն Պապիկյանն այսօր կընդունի անհետ կորածների ծնողներին |24news.am|

24news.am: Այսօր՝ ժամը 17:00-ին, ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։ Նա նշեց, որ երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է՝ վաղը իրենց կընդունի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ ծնողներն ահազանգել էին, որ ժամը 11։00-ից գտնվում են Պաշտպանության նախարարությունում, հանդիպում են պահանջում ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինս մինչ այս պահը չի ընդունել:

Երեկ նրանց ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը, և ըստ ծնողների հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, բանն անգամ հասել է քաշքշուկի, փոխադարձ հայհոյանքների, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ հերքեց ծնողների հայտնած տեղեկատվությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով