Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին |news.am|

news.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։

Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով