tert.am: Կրեմլը հաստատել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան։ Նրա այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Այցի ընթացքում, ըստ Կրեմլի, կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդիական հարցեր։ Մտքերի փոխանակում է նախատեսվում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում», – ասվում է հաղորդագրությունում։
Սի Ծինփինի այցը հաստատել է նաև Չինաստանի ԱԳՆ-ն։