shantnews.am:Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Չինաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։
Չինաստանի ղեկավարը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա Չինաստանի ղեկավարի առաջին միջազգային այցն է երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո, այն կտևի մարտի 20-ից 22-ը։
Պեկինը ակնկալում է, որ այցը կամրապնդի երկու երկրների միջև փոխվստահությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինի խոսքով` այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։