azatutyun.am: «Այս պահին խաղաղ օրակարգում առաջընթաց արձանագրելու շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան», – այսօր ԲաքվումԼատվիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն է ստեղծվել»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե «երկկողմ գործընթացի շրջանակներում, մասնավորաբար սահմանազատման և սահմանագծման հարցում, դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։