news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չնայած հստակ տեղեկություն չկա, թե ինչ է տեղի ունեցել ՄՌԿ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ, բայց ինքը զարմացած չէ և ակնարկել միջադեպում ՌԴ նախագահի դերի մասին։
«Հստակ չգիտեմ՝ ինչ է պատահել, բայց զարմացած չեմ։ Ռուսաստանում քիչ բաներ են կատարվում, որոնց հետևում կանգնած չլինի Պուտինը, բայց ես բավական տեղեկատվության չեմ տիրապետում հարցին պատասխանելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։