Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան արտաքսում է դիվանագիտական և հյուպատոսական 45 աշխատակցի։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։ Ավելի վաղ Վարշավայի խնդրանքով 45 ռուս դիվանագետ լքել էր Լեհաստանը։ Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայությունից։
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է և՛ արտաքսման ամսաթիվը, և՛ արտաքսվողների թիվը։
«Փոխադարձության սկզբունքով Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում դեսպանատների և գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։