Ռաիսին և Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցած Խուդաֆերինի ՀԷԿ-ը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական սահմանին շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը:

Բացի այդ, տեղի է ունեցել «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ռաիսին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն խզվի:

«Արաքս գետը կապող օղակ է Ադրբեջանի և Իրանի ժողովրդի միջև, և այդ կապը ստեղծվել է 50 տարի առաջ՝ Արաքս ամբարտակի կառուցմամբ», – նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով