Ջաբալիա ճամբարի վրա հարձակումների հետևանքով, ըստ ՀԱՄԱՍ-ի տվյալների, զոհվել է մոտ 200 մարդ |shantnews.am|

shantnews.am: Առնվազն 195 մարդ է զոհվել, ևս 777-ը վիրավորվել է երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջեբալիա ճամբարին իսրայելական բազմակի հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժմանը։

«Առնվազն 195 պաղեստինցի է զոհվել երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Մոտ 120 մարդ անհետ կորել է, եւս 777-ը վիրավորվել է։

CNN-ը, հղում անելով Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենին, ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Գազայի Ջաբալիա ճամբարին իսրայելական նոր հարվածի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում փախստականների Ջաբալիա ճամբարի գնդակոծումը կարող է համարվել ռազմական հանցագործություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով