Պուտինն ուժայինների հետ հանդիպում է անցկացրել Կուրսկի շրջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ։
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը ՌԴ Կուրսկի մարզի ուղղությամբ կասեցվել է։
«Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ ռուսական զորքը դուրս գա ՌԴ պետական սահման», – նշել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ԶՈՒ-ն 1000 զինծառայողներով հարձակվել է Կուրսկի շրջանի սահմանի վրա՝ տարածքը գրավելու նպատակով»։
Պուտինն ավելի վաղ Կուրսկի շրջանում տեղի ունեցողն անվանել էր «լայնածավալ սադրանք»։