Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը |1lurer.am|

1lurer.am: Գերմանական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հեռախոսազրույցը։ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ուղիներ փնտրել՝ լրագրողներին ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կանցլերը և ՌԴ նախագահը քննարկել են նաև պարենային գլոբալ իրավիճակը, որը վատթարացել է հատկապես պատերազմի պատճառով։ Կանցլերը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում այս հարցում»,- հավելել է նա։

Քաղաքական գործիչները քննարկել են նաև Ուկրաինայում հումանիտար իրավիճակը։ Պուտինը մանրամասն նկարագրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները, խոսել քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումների մասին։

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել փաստին, որ ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններն իրականում արգելափակվել են Կիևի իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև խոսել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակչության տարհանման միջոցառումների և Ուկրաինայի զինծառայողների մեթոդների մասին։ Պուտինը համոզմունք է հայտնել, որ ուկրաինացի ազգայնականները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

Զրույցի ավարտին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ակտուալ հարցերի քննարկումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով