Պուտինն «ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում։ Այդ մասին Պուտինն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հարցազրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան էջում։

«Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չսկսեցինք մեր ակտիվ գործողությունները։ Մենք հավատում էինք, որ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ», – ասել է Պուտինը՝ նկարագրելով իրավիճակը Ուկրաինայում։

Ռուսաստանի նախագահը նշել է, թե առաջին փուլում Մոսկվան փորձել է լուծել հակամարտությունը Դոնբասում «խաղաղ ճանապարհով՝ Մինսկի համաձայնագրերով»։ Այստեղ Պուտինը, մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային պայմանավորվածությունները չկատարելու համար։

«Նրանք պարզապես ժամանակ էին շահում ուկրաինական ռեժիմին լրացուցիչ զենքով ապահովելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով