Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի արտաքին պարտքի վճարման հարցում կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել», սակայն նշել է, որ դրա համար իրական հիմքեր չկան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն՝ իր պարտքերի սպասարկման համար։ Դուք գիտեք, որ մեր պահուստներից զգալի գումար է արգելափակվել օտարերկրյա պետություններում, այդ պատճառով էլ, եթե այդ արգելափակումը շարունակվի, և արգելափակված գումարներից պարտքերի սպասարկման համար փոխանցումները նույնպես արգելափակվեն, դրանք կարող են վճարվել ռուբլիով։ Եթե դա անհնար է, տեսականորեն, իհարկե, կարող է ինչ-որ դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել։ Բայց դա զուտ արհեստական դեֆոլտային իրավիճակ է», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «դեֆոլտի համար ոչ մի հիմքեր չկան»։
Նորա Վանյան