ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները և երկկողմ հետաքրքրությունների շրջանակը ներկայացնող այլ հարցեր: Միաժամանակ, քննարկվել են ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները: Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով