Պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան |tert.am|

tert.am: Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում են «ամենացածր կետերից մեկում», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Նա կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է»։

Ռուսական մամուլին տված իր առաջին հարցազրույցում դիվանագետն ասել է, որ «տխուր է տեսնել, թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը»:

«Այն կարծես թե շարժվում է դեպի անցյալ՝ բռնաճնշումների ժամանակաշրջան»,- ասել է դեսպանը: 

«Տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են այլակարծության և հիշողության ձայները կրկին խլացվում: Եվ այստեղ, գիտեք, հարց է առաջանում՝ ինչո՞վ է դա օգնում Ռուսաստանի ապագային: Որովհետև հիմա ուկրաինացիներն էլ ավելի վճռական են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ ոչ միայն ուկրաինացիները, այլև Ֆինլանդիան ու Շվեդիան, երկրներ, որոնք երկար ժամանակ չեզոք էին։ Ֆինլանդիան նոր է միացել ՆԱՏՕ-ին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդը կլինի Շվեդիան: Հետևաբար, երբ լսում եմ, թե ինչպես են Ռուսաստանում այս բոլոր գործողությունները բացատրվում անվտանգության նկատառումներով, և հետո նայում եմ ներկա իրավիճակին, չեմ կարող գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է այս ամենը նպաստել Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը», – ասել է ԱՄՆ դեսպանը:

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարության միջև տարաձայնությունները «Ռուսաստանի ժողովրդի հետ տարաձայնություններ չեն»։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն ռուսներին չի դիտարկում որպես թշնամի։ Հիմա շատ է խոսվում ռուսաֆոբիայի, Ռուսաստանի չեղարկման, Ռուսաստանի ապագայի չեղարկման մասին։ Սա չէ Միացյալ Նահանգների նպատակը: Եվ մենք, անշուշտ, ոչ մի կերպ չենք ցանկանում վերացնել Ռուսաստանի ժողովրդին»։

Ըստ Թրեյսիի՝ Ուկրաինայում ռուսական պատերազմը թուլացրել է Ռուսաստանը և «ռուսներին ստիպել է վճարել մի գին, որը ժամանակի ընթացքում միայն կավելանա»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.