Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 27-ին մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը»,- գրել է Պապիկյանը։

Ամփոփման ավարտին գլխավոր պաշտպանության նախարարը դատախազի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով