Պաշտոնից ազատված Քոչունցը քրեական գործով է անցնում. գործը դատարանում է |factor.am|

factor.am: Այսօր առավոտյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Կամո Քոչունցը, պարզվում է, քրեական գործով է անցնում։ Ինչպես Factor․am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ Քոչունցին մեղադրանք է առաջադրված 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով` այսօր առավոտյան Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 13-ին: 

Նրա փոխարեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Երոյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով