Պաղեստինի վարչակազմը ճանաչման համար շնորհակալություն է հայտնում Հայաստանին |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար: Այդ մասին այսօր հայտնել է WAFA գործակալությունը։

«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու [իսրայելական և պաղեստինյան] պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը», – ասվում է հայտարարությունում:

Պաղեստինի վարչակազմը շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար, որն ամրապնդում է երկկողմ կապերը և նպաստում խաղաղությանն ու կայունությունը տարածաշրջանում»։

Ավելի վաղ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Երևանը ճանաչել է Պաղեստինի պետականությունը։

Այս տարեսկզբին Պաղեստինը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով