news.am: Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքները եւ ճնշումը չին-ռուսական հարաբերությունների վրա՝ այն մեղադրանքով, որ Ռուսաստանի բանակն, իբր, զինվում է չինական սպառազինությամբ։
Դիվանագետն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները անընդհատ Ուկրաինա է մատակարարում մահասփյուռ զենք, ինչպես նաեւ, չհետեւելով Չինաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին, զենք է վաճառում Թայվանին։
Մաո Նինն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է աշխարհին բացատրություններ ներկայացնի այս առիթով։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել էր, որ եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։