Այսօր Չինաստանի Սիչուան նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 100 հազար բնակչություն ունեցող Կանգդինգ քաղաքից 48 կմ հարավ-արևելք։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։