factor.am: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ 90 րոպե տևողությամբ հեռախոսազրույցում համաձայնել է «Ուկրաինայում հրադադարի հրատապության շուրջ»։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է CNN-ը։
«Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պայմանավորվել են հրադադարի հասնելու հրատապության շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։