tert.am: Պեկինը կոչ է արել չուռճացնել աղմուկն ԱՄՆ տարածքի վրայով իբր չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման պատճառով։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգն առաջարկել է սպասել միջադեպի բոլոր փաստերի պարզմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուզում եմ շեշտել, որ շահարկումներն ու շփոթությունները, քանի դեռ փաստերը հայտնի չեն, կարգավորման ճիշտ ճանապարհը չէ», – ասել է նա:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը:
Օդապարիկը հայտնաբերել են չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, Մոնտանայի Բիլինգս քաղաքի երկնքում, նա թռել-անցել է նաև Ալեուտյան կղզիների և Կանադայի վրայով, հավելում է nbcnews.com-ը։
Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ օդապարիկը դեռ գտնվում է ԱՄՆ-ի երկնքում, սակայն հրաժարվել է հայտնել դրա գտնվելու ստույգ վայրը:
Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպում է հրավիրել զինվորական պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատասխան հնարավոր տարբերակները։
Պենտագոնը գործողության բոլոր տարբերակները ներկայացրել է նախագահ Ջո Բայդենին. վերջինս առաջարկել է խոցել այն։ Սակայն Պենտագոնն առարկել է՝ պատճառաբանելով, որ երեք ավտոբուսի մեծությամբ օդապարիկի բեկորները վտանգ կներկայացնեն «գետնին գտնվող մարդկանց անվտանգությանը»։
Շարունակությունը՝ tert.am-ում