tert.am: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի և Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հանդիպումից հետո Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը հայտարարել է «Միացյալ սուր թուր» անունը կրող զորավարժությունների մասին, որը կիրականացվի Թայվանի նեղուցում: Այս մասին գրել է Al JAzeera-ն։
«Չինաստանը, որն իր անքատելի մասն է համարում Թայվանը, կանցկացնի «մարտական պատրաստության պարեկություն» մինչև ապրիլի 10-ը»,-ասված է ՉԺՀ Ժողովրդական ազատագրական բանակի հայտարարության մեջ։
Զորավարժություններն իրականացվելու են Թայվանի նեղուցում կղզուց հյուսիս և հարավ, ինչպես նաև ծովում և նրա արևելյան օդային տարածքում:
«Սա լուրջ նախազգուշացում է Թայվանի անկախության անջատողական և արտաքին ուժերի համար։ Եվ դա անհրաժեշտ գործողություն է՝ պաշտպանելու պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասված է հայտարարության մեջ: