Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կարծում, թե Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է»,- ասաց Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։

«Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի վրա են»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով