Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով