Ուկրաինայում ապառազմականացումը կվերաբերի նաև «Բայրաքթարի» գործարանին, եթե այն կառուցվի. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակերից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:

Հիշեցնենք, որ Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով